060 272222
Հունվար 30, 2017

2016թ. մեր ձեռքբերումները

 

«Թել-Սել» ընկերությունը 2016թ. առավել հասանելի է դարձրել էլեկտրոնային վճարումները՝ ընդլայնելով Telcell վճարային համակարգին ինտեգրված օպերատորների շրջանակը: Մեզ են միացել ֆինանսաբանկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ:

 

Telcell համակարգում նաև ներդրվել են նոր ծառայություններ: Ապրիլ ամսին մեկնարկեց դրամական արագ փոխանցումների Telcell transfer համակարգը, որի միջոցով սպառողները կարող են առանց հաշվի բացման կատարել դրամական արագ փոխանցումներ՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ հանրապետությունից դուրս։

 

Այս համակարգը թույլ տվեց համագործակցել ԼՂՀ ֆինանսների նախարարության հետ՝ հնարավորություն ընձեռելով ապրիլյան պատերազմից հետո Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին գումարներ հանգանակել՝ Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման նպատակով:

 

2016թ. «Թել-Սելն» ամբողջությամբ անցավ պրոցեսինգային նոր՝ տեխնիկական և անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող համակարգի, էլեկտրոնային վճարումների շուկայի զարգացման կարևոր պայմաններից մեկի՝ վստահության ապահովման հանձնառությամբ:

 

Ներդրվեց «Իմ Թել-Սել էջը» ծառայությունը՝ ընձեռելով միանգամից 8 տարբեր ծառայության դիմաց խմբային վճարումներ կատարելու հնարավորություն:

 

Արագ վճարումների նպաստավոր պայմաններ ստեղծվեց նաև «Երևան սիթի» սուպերմարքեթների ցանցում նոր մասնաճյուղերի բացմամբ:

 

Մեր նպատակը մշտապես նույնն է. հնարավորինս դյուրացնել վճարումների գործընթացը՝ ստեղծելով ապահով, վստահելի և հարմարավետ պայմաններ:

 

 

 

Բոլոր նորությունները
//