«Թել-Սել» ընկերությունը և Արարատբանկը, հաճախորդներին նոր ու հարմար ծառայություններ մատուցելու իրենց քաղաքականությանը հավատարիմ, իրականացնում են համատեղ ծրագիր, որի շնորհիվ արդեն հնարավոր է Արարատբանկի քարտային և ընթացիկ հաշիվները համալրել ու վարկերը մարել Telcell վճարային տերմինալների միջոցով:
Արարատբանկի հաճախորդներն այսուհետ կարիք չունեն այցելել բանկի մասնաճյուղեր, այլ կարող են անհրաժեշտ վճարումները կատարել ցանկացած պահի և ցանկացած վայրում, որտեղ տեղադրված է Telcell տերմինալ:
Վճարումից հետո քարտային հաշիվը փաստացի կհամալրվի նույն օրվա ընթացքում, եթե գործարքը կատարվել է աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն, և հաջորդ աշխատանքային օրը, եթե գործարքը կատարվել է 17:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:
Արտարժույթով քարտային հաշիվը համալրելիս գումարը կփոխարկվի Արարատբանկի անկանխիկ գործարքների համար տվյալ պահին սահմանված վաճառքի փոխարժեքով:
Telcell համակարգին միացված են մայրաքաղաքում և բոլոր մարզերում տեղակայված շուրջ 1300 վճարային տերմինալներ: