Հայտնի են տասներորդ խաղաշրջանի հաղթողները

Հոկտեմբերի 17-ին ամփոփեցինք տասներորդ խաղաշրջանը: Ուղիղ հեռարձակմամբ անցկացվող վիճակահանությանը հետևեցին մեր բազմահազար  հաճախորդները:

 

Այս խաղաշրջանին մասնակցեցին հոկտեմբերի 1-ից մինչև 15-ը ներառյալ Telcell տերմինալներով կատարված վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

 

Վիճակահանությանը Հիմնական կատեգորիայում մասնակցեցին մեր 569 480 վճարողները՝ իրենց 1 031 391 տոմսերով: Նրանցից 100-ը շահեց բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

 

«Երևան սիթի» կատեգորիայի խաղարկությանը մասնակցեցին մեր գործընկերոջ սուպերմարքեթների ցանցում տեղադրված Telcell տերմինալներով 58 665 վճարողների 79 525 տոմսերը: Նրանցից 10-ը Telcell-ից ստացան 10 000-ական դրամի նվեր քարտեր:

 

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները Telcell տերմինալներով վճարող մեր 6381 հաճախորդներից (9271 տոմս) 10-ն էլ Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

 

Դե իսկ «Իմ Telcell էջը» ծառայությունը, այսինքն՝ առավել հարմարավետություն նախընտրող մեր 14 609 հաճախորդներից (1 121 546 տոմս) 10-ը ստացան հարմարավետ փչովի բազկաթոռներ:

 

Տասներորդ iPhone 7-ը շահեց Սիփան Հարությունյանը Երևանից:

 

Շնորհավորում ենք մեր բոլոր հաղթողներին:

 

Հաջորդ խաղաշրջանների շահումները սպասում են մեր ՆՈՐ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻՆ:

 

Հաճախ վճարեք և ձեռք բերեք շահելու ավելի մեծ հնարավորություն: Իսկ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու, նաև Ձեր տոմսերին հետևելու համար գրանցվեք մեր կայքում: