060 272222
Հուլիս 29, 2016

Telcell transfer

 

«Թել-Սել» ընկերությունը գործարկել է դրամական արագ փոխանցումների Telcell transfer համակարգը, որի միջոցով սպառողները կարող են առանց հաշիվ բացելու կատարել դրամական արագ փոխանցումներ՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ հանրապետությունից դուրս:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայաստանյան շուկայում առաջինն օգտվեց Telcell transfer նոր համակարգից: Փոխանցումները կարող են կատարվել թե՛ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» 65 մասնաճյուղերի և Telcell transfer համակարգի 15 սպասարկման կետերի միջև, թե՛ բանկի Տտեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և «Հեռախոս բանկ» ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար):

 

Հետագայում Telcell transfer համակարգին հայաստանյան այլ բանկերի միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաև այդ բանկերի մասնաճյուղային ցանցերում:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» մասնաճյուղային ցանցում Telcell transfer համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել և՛ դրամով, և՛ դոլլարով, եվրոյով ու ռուբլով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:

 

 

Բոլոր նորությունները
//